
<<Ինֆոկոմ-Սերվիս>> ՓԲԸ
<<ԻՆՖՈԿՈՄ-ՍԵՐՎԻՍ>> ՓԲԸ-ն հիմնադրվել է 1995թ.-ին:
Երկար տարիների ընթացքում մեր ընկերությունը կարեւոր դեր է խաղացել կապի ծառայությունների մատուցման գործում, հանդիսացել է Ինտերնետ ծառայությունների մատուցող, մեծ աշխատանքներ է կատարել հանրապետության հեռագրային կապի վերազինման գործընթացում, կատարել է լոկալ ցանցերի նախագծում եւ կառուցում, համակարգչային տեխնիկայի սպասարկում:
<<ԻՆՖՈԿՈՄ-ՍԵՐՎԻՍ>> ընկերության հիմնական գործունեություններից մեկն է նաեւ վերգետնյա արբանյակային կայանների (VSAT), ինչպես նաեւ արբանյակային ընդունիչների տեղադրումը եւ տեխնիկական սպասարկումը:
Այդ գործում մեր ընկերությունը համագործակցում է <<Տելեսատ>> (Կանադա) ընկերության հետ եւ հանդիսանում է նրա վերգետնյա օպերատորը Հայաստանի Հանրապետության ինչպես նաև Վրաստանի Հանրապետության տարածքներում:
<<Տելեսատ>> ընկերության պատվերով մեր կազմակերպությունը կատարել է աշխատանքներ միջազգային խոշոր կազմակերպությունների, ներկայացուցչությունների, խոշոր բանկերի և դեսպանատների համար:
Համագործակցելով <<ԶՏԵ Կորպորացիայի>> Չինական ընկերության հետ <<ԱրմենՏել>> ՓԲ Ընկերության համար կատարվել են հետևյալ աշխատանքները.
• մոտ 100 CDMA 2000 1x անլար կապի բազային կայաններ (BTS) ողջ Հայաստանի տարածքում, աշխատանքները ներկայումս շարունակվում են.
• MSC(HLR)/BSC CDMA 2000 1x համակարգեր
• IP DSLAM (ADSL 2+) ցանց ներառյալ BRAS համակրգը ք.Երևանի 10 ԱՀԿ-ում, Էջմիածնում, Աշտարակում, Վանաձորում և Սևանում.
• Ավտոմատ թվային հեռախոսակայան Ախուրյաում 1300 համար ունակքւթյամբ:
<<ԻՆՖՈԿՈՄ-ՍԵՐՎԻՍ>> ՓԲԸ-ն տեխնիկական սպասակումը ապահովում է ժամանակակից չափիչ միջոցներով:
Հատուկ ուշադրություն է հատկացվում սպասարկող անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացման վրա:
<<ԻՆՖՈԿՈՄ-ՍԵՐՎԻՍ>> ՓԲԸ-ն պատրաստ է ծառայել Ձեզ: